«Սևիլիայի» նախկին դարպասապահ Անդրես Պալոպն ապաքինվել է կորոնավիրուսից.
«Ողջույն, ընկերներ: 12 օր առաջ ինձ մեկուսացրեցին, քանի որ կորոնավիրուսի՝ իմ թեստի պատասխանը դրական էր: Հիմա կարող եմ ասել, որ մի քանի ծանր օրերից հետո իմ հերթական թեստի պատասխանն արդեն բացասական էր: Ես արդեն տանն եմ և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր այս ողջ ընթացքում կողքիս էին և օգնեցին հաղթահարել այս վարակը: Ամբողջ բուժանձնակազմին եմ շնորհակալ՝ ինձ ոտքի կանգնեցնելու համար:
Երբեք չեմ մոռանա բոլորիդ սերն ու հարգանքը, որն այս օրերին պատել էր ինձ»,-ասել է Պալոպը:
























































