Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը բացատրել է, թե ինչու են ռուս խաղացողներից քչերը հանդես գալիս արտերկրում.
Հիշեք, թե ինչ դաշտերում էինք խաղում 90-ական թվականներին: Կարելի՞ է արդյոք այդ մահացու դաշտերը համեմատել այժմյան մարզադաշտերի հետ: Իհարկե, երկինքն ու երկիրը, ֆինանսական հաջողությունները չեն կարող համեմատվել, սակայն դրանք էին ռուս խաղացողների՝ արտերկիր մեկնելու պատճառները:
Միայն ցանկությունը բավարար չէ, ամենակարևորը՝ ֆուտբոլիստի կարգն է և նրա մրցունակությունը Եվրոպայում: Ամեն ինչ որոշում է խաղացողի մակարդակը»,-ասել է Ստանիսլավ Չերչեսովը: