ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է Եվրոպա Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին: Պատվավոր կոչմանը հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները. Նիկոլյա Պեպե («Արսենալ»), Ֆրանկո Վասկես (Սևիլիա»), Ուսսամա Իդրիսսի («ԱԶ Ալկմար») և Ռայան Կրիստի («Սելթիկ»):
Նիկոլյա Պեպեի դուբլն «Արսենալին» հնարավորություն տվեց 3-2 հաշվով կամային հաղթանակի հասնել «Գիմարայնշի» նկատմամբ: Ֆրանկո Վասկեսը նույնպես դուբլով աչքի ընկավ «Դյուդելանժի» հետ խաղում: Ուսսամա Իդրիսսիի ակտիվում գոլ ու գոլային փոխանցում է, նա նպաստեց «Ալկմարի» 6-0 հաշվով ջախջախիչ հաղթանակին: «Սելթիկի» կիսապաշտպան Ռայան Կիստին խփած 1 գոլով ու կատարած 1 գոլային փոխանցմամբ իր թիմին օգնեց 2-1 հաշվով հաղթել «Լացիոյին»:
Հաղթողը կորոշվի ՈՒԵՖԱ-ի կայքում ընթացող քվեարկությամբ: