«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Օմար Մարմուշը պատասխանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի և գերմանական Բունդեսլիգայի տարբերության մասին հարցին։
Ձմռանը եգիպտոսցի ֆուտբոլիստը «Քաղաքաբնակների» ճամբար է տեղափոխվել Ֆրանկֆուրտի «Այնտրախտից»։
«Շատ մեծ տարբերություն կա ինտենսիվության առումով և նաև ֆուտբոլիստների որակի մեջ: Կա պատճառ, որ ԱՊԼ-ն աշխարհի լավագույն առաջնությունն է:
Դա այն է՝ առաջնության բոլոր թիմերը շատ, շատ լավն են: Բոլոր թիմերն ունակ են հաղթել միմյանց»,- Մարմուշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:




























































