«Բարսելոնայի» նախկին պաշտպան Խավյեր Մասկերանոն բարձր է գնահատել կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղամակարդակը։
«Ամեն անգամ, երբ հիշում եմ Լեոյին, նույն բանն եմ ասում։ Ֆուտբոլում կարևոր են որոշումներ կայացնելն ու կատարողական վարպետությունը։ Շատ խաղացողներ լավ որոշումներ են կայացնում, բայց դաշտում չեն կարողանում լավագույնս իրագործել դրանք։ Իսկ Մեսսին ունակ է և՛ նրան, և՛ մյուսին։
Դա վերաբերում է նաև նրա արագությանը։ Մեսսին ուրիշ է։
Բացի դրանից, Լեոն գիտի՝ ինչպես վերահսկել խաղը ու դա նրան թույլ է տալիս խաղի ընթացքում 7, 8, կամ 9 լավ պահ ունենալ։
Նա խաղին իշխելու հնարավորություն ունի, բայց սովորաբար խաղն է իշխում խաղացողներին։
Մեսսիի դեպքում ամեն ինչ այլ է․ նա է որոշում ինչ անել խաղի հետ, ինչ՝ ոչ։ Այնպես որ Մեսսին այլ մոլորակից է»,- ասել է Մասկերանոն Cielosports-ին տված հարցազրույցի ժամանակ։
Մասկերանոն ու Մեսսին «Բարսելոնայում» միասին հանդես են եկել 2010-2018 թվականներին։