ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է՝ ինչպես է վերաբերվում իր հասցեին հնչած քննադատություններին։
«Ինձ թվում է՝ քննադատները կարոտում են ինձ։ Ես այնպիսի մարդ չեմ, որն անընդհատ հետևում է լուրերին։ Կարող եմ մի քանի անգամ վերադիտել իմ մասնակցությամբ խաղը, բայց ոչ մեկնաբանությունները։ Երբ հասկանում ես ֆուտբոլից, քեզ պետք չէ ինչ-որ մեկը, որ պատմի, թե ինչ է կատարվում։
Այո՛, ես լսում եմ՝ մարդիկ ինչ են խոսում․ «Պոլը սա է անում։ Պոլ։ Պոլ»։ Գուցե, մի օր հանդիպեմ քննադատներին ու հարցնեմ՝ ինչու են նրանք դա անում։ Իսկապես ուզում եմ իմանալ՝ ինչու են ինձ քննադատում։
Հիմա իմ վերականգնումով եմ զբաղվում։ Կարող եմ ուրիշ ինչ-որ տեղ լինել, բայց ուղղակի վերականգնումով եմ զբաղվում։ Եթե նրանք ուզում են խոսել, թող խոսեն։ Դա նրանց աշխատանքն է։ Ես արդեն սովոր եմ դրան։ Դա ինձ չի հուզում։
Հաճելի է լավ բաներ լսել, ոչ թե վատ, բայց երբ ֆուտբոլ ես խաղում, գիտես քեզ։ Հենց դա են ուզում մարզիչն ու թիմակիցներդ։ Մնացածը ուղղակի խոսակցություններ են։ Քննադատներն ուղղակի վաճառում են իրենց ապրանքը»,- Պոգբայի խոսքերն է փոխանցում Goal-ը։