Մադրիդի «Ռեալը» ոչինչ չգիտի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի և Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի միջև որևէ շփումների մասին։ Այս մասին հայտնում է The Athletic-ի լրագրող Մարիո Կորտեգանան։
Աղբյուրի համաձայն՝ Բրազիլիան արդեն կապ է հաստատել Անչելոտիի հետ և առաջարկել են նրան գլխավորել ազգային թիմը 2026 թվականի աշխարհի առաջնությունից առաջ։ Նշվում է, որ իտալացի մասնագետը դեռ չի բացառել այս հնարավորությունը։
Բրազիլիայի հավաքականը նախկինում իտալացի մասնագետին գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում էր դեռևս մինչև Դորիվալ Ժունիորի նշանակումը, սակայն Անչելոտին նախընտրեց մնալ «Ռեալում»։
Այս պահին Բրազիլիայի հավաքականը Արգենտինայից կրած ջախջախիչ պարտությունից հետո (1:4) ԱԱ-2026-ի ընտրական փուլի մրցշաարային աղյուսակում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը:

























































