ԱԱ-ի ընտրական հանդիպմանը Արգենտինայի հավաքականը սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթեց Բրազիլիայի հավաքականին։
Այսպիսով, նրանք երկու պատմական ռեկորդ սահմանեցին Աշխարհի առաջնության ընտրական փուլում Բրազիլիայի ընտրանու հետ դիմակայություններում։
Արգենտինան դարձել է առաջին թիմը, որը հաղթել է Բրազիլիայի դեմ երկու հանդիպումներում էլ Հարավային Ամերիկայի մեկ ընտրական փուլում։ Բացի այդ, Ալբիսելեստեն դարձավ առաջին մրցակիցը, ով 4 գոլ խփեց Բրազիլիայի հավաքականին Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերի պատմության մեջ:
Լիոնել Սկալոնիի թիմը Հարավային Ամերիկայում առաջինն է Կանադայում, ԱՄՆ-ում և Մեքսիկայում կայանալիք Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած թիմը։ Արգենտինան 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
























































