Մադրիդի «Ռեալը» 2021 թվականին մտադիր է աստղային ձեռքբերումներով համալրել թիմի կազմը։
Marca-ն գրում է, որ «բլանկոսները» ամբիցիոզ նպատակներ ունեն կապված 2021 թվականի հետ։ Նրանք ցանկանում են ձեռք բերել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեին և «Բորուսիա» Դորտմունդի հարձակվող Էրլինգ Հոլանդին։
Կորոնավիրուսի պատճառով առաջացած իրավիճակում դժվար կլինի ակումբներին ձեռքբերումներ կատարել 2020-ի ամռանը։ Այդ է պատճառը, որ «արքայական» ակումբը ցանկանում է նման մեծ ձեռքբերումները կատարել գալիք տարի։