Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ժոաու Մարիուն կարող է վերադառնալ Պորտուգալիայի առաջնություն:
27-ամյա կիսապաշտպանը լիսաբոնյան ակումբի թիրախում է հայտվել: Մարիուն, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են միլանի «Ինտերին», կարող է դառնալ Մարկոս Ակունյայի՝ դեպի «Ինտեր» տրանսֆերի մի մասը:
Մարիուի վարձակալության ժամկետը լրանում է հունիսին: Մարիուն համարվում է «Սպորտինգի» ակադեմիայի սան, որտեղ հանդես է եկել մինչև 2016 թ., որից հետո տեղափոխվել է «Ինտեր»:
Նախկինում կար տեղեկություն, ըստ որի «Լոկոմոտիվը» ցանկանում է թիմում պահել Մարիուին, բայց վարձակալությամբ, քանի որ պատրաստ չէ տրանսֆերի դիմաց 18 մլն եվրո վճարել: