Պորտուգալիայի առաջնության 24-րդ տուրում «Սպորտինգը» ընդունել է «Վիտորիա Գիմարայնշին»: Հանդիպումը կայացել է «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում և ավարտվել տանտերերի՝ 1-0 հաշվով հաղթանակով:
84-րդ րոպեին «Սպորտինգի» կիսապաշտպան Ժոուա Մարիուին փոխարինել է կիսապաշտպան Դարիու Էսուգուն: Մարտի 14-ին պորտուգալացի կիսապաշտպանը դարձել է 16 տարեկան: Այս կերպ, Էսուգուն դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը երբևէ խաղացել է «Սպորտինգի» հիմնական թոիմի կազմում:
«Սպորտինգը» 64 միավոր է վաստակել ու գլխավորում է Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Վիտորիա Գիմարայնշը» 35 միավորով 6-րդ տեղում է: