«Ինտերի» կիսապաշտպան Ժոաու Մարիուն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ 27-ամյա պորտուգալացին վերադարձել է «Ինտերի» ճամբար, սակայն միլանցիները հույսեր չեն կապում նրա հետ ու հետաքրքրված են նրա վաճառքով։
Sportitalia-ի տեղեկացմամբ՝ Մարիուին հավակնում է իսպանական երկու ակումբ․ «Վալենսիան» ու «Սևիլյան»։
Նշվում է, որ «Սևիլյայում» Մարիային տեսնում են որպես Էվեր Բանեգային իդեալական փոխարինողի, որը Եվրոպա լիգայի եզրափակչում իր վերջին խաղն անցկացրեց թիմի կազմում։
Բացի դրանից, Մարիուի հետ կապված իրավիճակին ուշադիր հետևում են մի քանի գերմանական ակումբներ, որոնց անունները չեն հաղորդվում։