«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ժոաու Մարիուն, ով խաղում է Պորտուգալիայի հավաքականի կազմում ՝ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ միասին, պատմել է, թե ինչպես է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը օգնում իր հայրենիքին:
«Սովորական և հասարակ տղա, ով միշտ կգա օգնության: Օրինակ, երբ երիտասարդ խաղացողներին կանչում են հավաքական, Ռոնալդուն օգնում է նրանց հարմարվել: Նա իսկական ավագ է, առաջնորդ և պարզապես անհավատալի անձնավորություն է:
Նա գումարներ է փոխանցում և աջակցում է Պորտուգալիային: Եվրոպայի չեմպիոն հռչակվելու դիմաց ստացած գումարներից, մենք հատկացումներ արեցինք աղքատներին:
Մենք միացանք այդ գործին, բայց նախաձեռնողը ՝ Ռոնալդուն է», – ասել է Մարիուն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի նախաձեռնությամբ ՝ 4.7 միլիոն եվրո է փոխանցվել Պորտուգալիայի սիրողական սպորտին: