Այս պահին «Լոկոմոտիվում» հանդես եկող կիսապաշտպան Ժոաու Մարիուն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Միլանի «Ինտերին», հունիսի 30-ին կվերադառնա Միլան:
Ռուսական ակումբի գործակալը չի կարողացել պայմանավորվել միլանյան թիմին հետ՝ ֆուտբոլիստին մինչև մրցաշրջանի ավարտը պահելու շուրջ:
Նախկինում հաղորդվում էր, որ «Լոկոմոտիվը» հրաժարվել է 18 մլն եվրո վճարել պորտուգալացու տրանսֆերի դիմաց: Մարիուն կտեղափոխվի «Մարսել» կամ կվերադառնա «Սպորտինգ»: