«Լոկոմոտիվի» հարձակվող Ֆյոդոր Սմոլովը, ով վարձավճարով հանդես է գալիս «Սելտայում», 1 միլիոն ռուբլի է նվիրաբերել Մոսկվայի շտապօգնության կայանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
«Մուտկոն դեմ է» տելեգրամ ալիքը հայտնում է, որ այս գումարով բժիշկները արդեն գնել են ռեսպիրատորներ, դիմակներ, մանրեազերծող լամպեր և հատուկ ակնոցներ:
«Սելտայում» վարձավճարով հանդես եկող Ֆյոդոր Սմոլովը հեռացել է Վիգոյից և որոշել է կարանտինը անցկացնել իր հայրենիքում: