Ռուսական «Լոկոմոտիվի» ռուս հարձակվող Ֆյոդոր Սմոլովը խոսել է «Սելտայում» անցկացրած ժամանակահատվածի մասին, տեղեկացնում է Sport.es-ը:
«Սկզբում, ամեն ինչ լավ էր, սակայն, հետագայում խնդիրներ առաջացան:
Այդուհանդերձ, ուրախ եմ, որ խաղացի աշխարհի լավագույն լիգաներից մեկում»,- ասել է Սմոլովը:
Հիշեցնենք, որ Լա լիգայի ավարտված մրցաշրջանում Սմոլովը անցկացրել է 14 հանդիպում և դարձել ՝ 3 գոլի հեղինակ: