As-ը հայտնում է, որ «Ռեալը» մտադիր չէ վաճառել հարձակվող Լուկա Յովիչին:
Հիշեցնենք, որ վերջերս ԶԼՄ-ներումլուրեր են հայտնվել 22-ամյա սերբ խաղացողի «Ռեալից» հեռանալու մասին՝ կարանտինի խախտման պատճառով: Այնուամենայնիվ, As-ը, մեջբերելով մադրիդյան ակումբում իր աղբյուրը, հայտնում է, որ ակումբը վստահում է Լուկային և հասկանում է, որ խաղացողին ավելի շատ ժամանակ է պետք`թիմում և երկրում հարմարվելու համար:
Նաև «Ռեալը» չի մեղադրում ֆուտբոլիստին կարանտին խախտելու համար, քանի որ նա ակումբին տեղեկացրել էր իր յուրաքանչյուր քայլի մասին: