Շվեյցարիայի Բազել քաղաքում շարունակվում է ATP 500 շարքի մրցաշարը։
1/8 եզրափակչում լարված պայքար ծավալվեց շվեյցարացի Ստեն Վավրինկայի և ամերիկացի Ֆրանսիս Տիաֆոյի միջև։ Առաջին սեթը 6-3 հաշվով վերցրեց Տիաֆոն։ Երկրորդ սեթում նույն հաշվով հաղթեց Ստենը։
Երրորդ սեթը ևս վերցրեց Վավրինկան 7-5 հաշվով։ Հանդիպումը տևեց 2 ժամ 33 րոպե։
Քառորդ եզրափակչում Ստեն Վավրինկան մրցելու է մրցաշարի առաջին համարի՝ Ռոջեր Ֆեդերերի հետ։ Այսպիսով, Բազելի մրցաշարում կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարեն երկու շվեյցարացիներ։