Այսօր՝ մարտի 6-ին, Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում կհանդիպեն իսպանական «Ռեալ Սոսյեդադն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ Թիմերը կխաղան Սան Սեբաստիանի (Իսպանիա) «Ռեալ Արենա» մարզադաշտում:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով՝
«Ռեալ Սոսյեդադ»՝ Ռեմիրո, Սուբելդիա, Ագեր, Մունյոս, Էլուստոնդո, Մենդես, Սուչիչ, Տուրիենտես, Կուբո, Բարենեչեա, Օյարսաբալ:
«Մանչեսթեր Յունայթեդ»՝ Օնանա, դե Լիխտ, Յորո, Դալո, Մազրաուի, Կազեմիրո, Դորգու, Ֆերնանդեշ, Գառնաչո, Զիրքզե, Հոյլունդ:




























































