«Բարսելոնան» հարձակվող Անտուան Գրիզմանին ցանկանում է վաճառել առաջիկա ամռանը, գրում է Calciomercato-ն։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ «Բարսելոնան» նախատեսում է 120 միլիոն եվրոյով վաճառել Գրիզմանին կամ էլ ներառել նրան որևէ գործարքի մեջ։
Գրիզմանի ծառայություններով հետաքրքրված ակումբների շարքում են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Պարի Սեն Ժերմենը»։
Ավելի վաղ տեղեկություն կար, որ Գրիզմանը կարող է օգտագործվել Նեյմարի գործարքում։