Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը արդեն հստակ գիտի, թե ով կարող է փոխարինել Զինեդին Զիդանին գլխավոր մարզչի պաշտոնում: Եթե ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ «արքայական» ակումբը շարունակի նման մրցելույթներ ցուցադրել, ապա Զիդանը կարող է հեռացվել:
AS-ը, վկայակոչելով Mundo Deportivo-ին, գրում է, որ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում կարող է նշանակվել թիմի նախկին ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոն:
Ներկա պահին իսպանացի մասնագետը մարզում է «Ռեալ Սոսիեդադի» երկրորդ թիմը:
Հիշեցնենք, որ նոր մեկնարկած մրցաշրջանում «Ռեալը» չի տպավորում: Լա լիգայի չորս տուրերից հետո մադրիդցիները 8 միավոր ունեն՝ տանելով երկու հաղթանակ և խաղալով երկու ոչ-ոքի: Դժգոհությունները մեծացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում ՊՍԺ-ին 0-3 հաշվով պարտվելուց հետո:
Ալոնսոն 2009-2014 թվականների ընթացքում հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում: