«Գալաթասարայի» կոլումբացի պաշտպան Դավինսոն Սանչեսը Թուրքիայի գավաթի 3-րդ տուրի՝ «Կոնյասպորի» դեմ խաղից հետո հայտնվել է լրատվամիջոցների ու երկրպագուների ուշադրության կենտրոնում։
Ֆուտբոլիստը հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանից ու ամբողջ խաղը մնացել այնտեղ՝ այդպես էլ խաղաժամանակ չստանալով։ Թիմերից ոչ մեկին չի հաջողվել գոլ խփել ու հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: Թերևս, ձանձրալի խաղը Սանչեսին ստիպել է քնել հենց պահեստայինների նստարանին. ռեժիսորների ու օպերատորների աչքից սա, իհարկե, չի վրիպել:

Հիշեցնենք, որ Դավինսոն Սանչեսը նախկինում հանդես է եկել «Տոտենհեմում», «Այաքսում» և այլ ակումբներում։
























































