Իտալական «Միլանը» մտադիր է բաժանվել յոթ ֆուտբոլիստից մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը (սեպտեմբերի 1)։ Ակումբը պատրաստ է գնալ այդ քայլին, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ցանկանում է օպտիմալացնել կազմը։ Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Միլանը» մտադիր է վաճառել պաշտպաններ Ֆիկայո Տոմորիին, Ֆիլիպո Տերաչանոյին, Պերվիս Էստուպինյանին, Դավիդ Օդոգուին, կիսապաշտպաններ Քրիստոֆեր Նկունկուին, Յուսուֆ Ֆոֆանային և հարձակվող Սանտյագո Խիմենեսին։
Նշվում է, որ միլանյան ակումբի սեփականատեր Ջերի Կարդինալեն հանդիպում է ունեցել Ամորիմի հետ՝ տրանսֆերային պատուհանի մնացած հատվածը պլանավորելու նպատակով։ «Միլանում» մեկ ամիս աշխատելուց հետո պորտուգալացի մասնագետն արդեն հստակեցրել է, թե ում չի ցանկանում տեսնել իր գլխավորած թիմում։




























































