Ցավալի լուր Իսպանիայից. գարնան առաջին օրը մահացել է «Յուվենտուսի» և «Կադիսի» նախկին վինգեր Նիկո Իդալգոն։
Իսպանացին մահացել է 32 տարեկանում։
Մահվան պատճառը թոքերի քաղցկեղն էր, որի դեմ Իդալգոն պայքարում էր վերջին չորս տարիների ընթացքում։
Հենց դա դարձավ 2022 թվականի հունվարին նրա կարիերայի ավարտի պատճառը։ Մահվան մասին հայտնել է Իդալգոյի նախկին ակումբներից մեկը՝ «Կադիսը»:























































