«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը պատրաստ է լքել թիմը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդյան ակումբը ցանկանում է նվազեցնել աշխատավարձերը և ցանկանոմ է նաև վաճառել կոլումբիացու տրանսֆերը: Իր հերթին, «Էվերտոնը» հետաքրքրված է 28-ամյա կիսապաշտպանի ծառայություններով:
Նիկոլո Սկիրան թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որ Խամեսը պատրաստ է տեղափոխվել անգլիական ակումբ, որը գլխավորում է Կառլո Անչելոտին։ Կիսապաշտպանը ցանկանում է նորից աշխատել իտալացու գլխավորությամբ: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենտուսը»:
Այս մրցաշրջանում Ռոդրիգեսը մասնակցել է Լա Լիգայի 7 հանդիպման, խփել 1 գոլ և կատարել 1 արդյունավետ փոխանցում: