Ռուսական «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ջեֆերսոն Ֆարֆանը դժգոհ չէ իր աշխատավարձի կրճատումից, տեղեկացնում է Mundo.pr-ն:
«Հեռուստահաղորդումներից մեկի ընթացքում կատակել էի, որ դժգոհ եմ «Լոկոմոտիվի» ղեկավարության կայացրած որոշումից: Շատերը լուրջ էին ընդունել իմ այդ կատակը:
Իհարկե, ես համաձայն եմ այդ որոշման հետ: Այս բարդ իրավիճակում մենք պետք է զիջումների գնանք»,- ասել է պերուացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվի» ղեկավարները որոշել են կրճատել ակումբի բոլոր աշխատակիցների աշխատավարձերը, քանի որ կորոնավիրուսի համաճարակը ազդել է ակումբի ֆինանսական վիճակի վրա:
Հավելենք, որ ՌՊԼ-ի այս մրցաշրջանում «Լոկոմոտիվի» զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Առաջատարը «Զենիթն» է, որը 9 միավորի առավելություն ունի «երկաթուղայինների» նկատմամբ: