Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մայրը՝ Նադինե Գոնսալվեշը, Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել սիրելիի՝ բրազիլացի 22-ամյա մոդել, ֆուտբոլիստ Տիագո Ռամոսի հետ:
«Անբացատրելին հնարավոր չէ բացատրել, եթե մարդն ապրում է»,- գրել է Նեյմարը մայրը՝ լուսանկարի մեկնաբանություններում:
Նեյմարն արդեն արձագանքել է մոր գրառմանն ու երջանկություն մաղթել նրան.
«Եղի՛ր երջանիկ, մայրիկ: Սիրում եմ քեզ»,- գրել է Նեյմարը լուսանկարի մեկնաբանություններում:
Ռամոսն ավելի վաղ լուսանկար էր հրապարակել 28-ամյա Նեյմարի հետ՝ ցույց տալով, թե որքան լավ հարաբերությունների մեջ է ֆուտբոլիստի հետ: