Հայտնի լրագրող և «Արսենալի» երկրպագու Պիրս Մորգանն իր անձնական սոցիալական ցանցում դիմել է լոնդենյան թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետային.
«Հարգելի Միկել Արտետա, մենք այժմ հետ ենք գնում՝ համաշխարհային կարգի հարձակվողի հետ պայմանագիր կնքելուց ձեր տարօրինակ մերժման պատճառով:
Մեզ պետք է նույն տրամաչափի հարձակվող, ինչ այս տղաները (կցել է լուսանկարներ): Խնդրում եմ, դադարիր այդքան կամակոր լինել»,- գրում է Մորգանը։
Նա հրապարակմանը կցել է «Արսենալի» նախկին հարձակվողներ Դենիս Բերգկամպի, Թիերի Անրիի, Ռոբին վան Պերսիի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի լուսանկարները։



























































