«Բետիսի» կանանց թիմի ֆուտբոլիստ Անա Ռոմերոն կորոնավիրուսի համավարակի պայմաններում սկսել է աշխատել շտապ օգնության ծառայությունում ու Instagram-ի իր էջում շնորհակալություն հայտնել ակումբին՝ ընձեռնած հնարավորության համար:
Նշվում է, որ Ռոմերոն բժշկական կրթություն ունի.
«Շատ ուրախ եմ, որ կարող եմ իմ ներդրումն ունենալ կորոնավիրուսի դեմ պայքարում՝ որպես առողջապահության համակարգի աշխատող:
Ցանկանում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնել «Բետիսին», որն այս ճանապարհին ինձ տվեց բոլոր հնարավորությունները: Ժամանակն է սեփական ուժերը ներդնելու: Մնացե՛ք տանը»,- գրել է Ռոմերոն:
«Եթե դուք լավն եք խաղադաշտում, ուրեմն շատ ավելի ավն եք նաև դրա սահմաններից դուրս»,- Ռոմերոյի քայլին այսպես է արձագանքել «Բետիսի» պաշտոնական Թվիթերը:
Si en el campo eres grande, fuera de él lo eres mucho más 🧑⚕️💚🏥 ¡Qué orgullo, @aromero7willy! 👏🔝 https://t.co/Z140fhrAzE
— Real Betis Balompié (En Casa) 🌴💚 (@RealBetis) April 10, 2020
Հիշեցնենք՝ «Բետիսի» ֆուտբոլիստները, մարզիչներն ու ղեկավարներն ավելի վաղ աշխատավարձի 15% կրճատման շուրջ համաձայնության էին եկել: