«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մտադիր է հեռանալ ակումբից այս մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացի մասնագետը նախատեսում էր անցյալ ամառ հեռանալ «Սիթիից» և գլխավորել Անգլիայի հավաքականը, սակայն այս պաշտոնում նշանակվեց Թոմաս Տուխելը։
Այնուհետև Գվարդիոլան որոշեց մնալ անգլիական ակումբի ղեկին, քանի որ կարիերան շարունակելու այլ տարբերակներ այլևս չուներ։
«Մանչեսթեր Սիթին» իր վերջին հանդիպմանը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում պարտվեց Մադրիդի «Ռեալին» (1:3) և դուրս մնաց մրցաշարից։
25 հանդիպումից հետո «Քաղաքաբնակները» 44 միավորով զբաղեցնում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը։
























































