«Նոթինգեմ Ֆորեսթի» կիսապաշտպան Մեթի Քեշը մոտ է ԱՊԼ-ը տեղափոխվելուն, հաղորդում է Daily Star-ը:
Նշվում է, որ «Էվերտոնը» հետաքրքրված է 22-ամյա անգլիացու ծառայություններով:
Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 5 միլիոն ֆունտ: Երիտասարդին իր թիմում է ուզում տեսնել Կառլո Անչելոտին:
Հիշեցնենք, որ «Միլանը» նույնպես մտադիր է գնել Քեշին:
Չեմպիոնշիփի այս մրցաշրջանում Քեշը անցկացրել է 36 հանդիպում և դարձել ՝ 3 գոլի հեղինակ: