Բելգիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է այն մասին, թե ինչպես է փոքր հասակում աջակցել «Մանչեսթեր Յունայթեդին», ինչպես նաև նշել է, թե ինչու երբեք չի տեղափոխվել անգլիական ակումբ։
«Ինձ դուր էին գալիս Էդվին վան դեր Սարը և Իկեր Կասիլյասը: Այդ պատճառով ես միշտ հետևել եմ «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերին։ Մեծանալով ես շատ էի դիտում Էդվինին և փորձում էի սովորել նրանից։
Ինչո՞ւ չտեղափոխվեցի «Մանչեսթեր Յունայթեդ». Նրանք ստորագրել են Դավիդ դե Խեային, գիտե՞ք: Դա մի փոքր փոխեց իմ ճանապարհը։ Ես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու էի։ Այն պահին, երբ ես սկսում էի լավ հանդես գալ «Գենկում», ինձնով հետաքրքրվում էին «Տոտենհեմը», «Չելսին» և այլ երկրների ակումբներ։ Այդ պահին «Չելսին» ինձ համար լավագույն երկարաժամկետ նախագիծն էր, և, փաստորեն, քանի որ Դեյվիդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», ինձ համար բացվեց «Ատլետիկո» տեղափոխվելու հնարավորություն», — Կուրտուայի խոսքերն է մեջբերում Metro թերթը՝ վկայակոչելով բելգիացու խոսքերը «Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդին YouTube-ի իր ալիքում:
Հիշեցնենք, որ 32-ամյա Կուրտուան կարիերայի ընթացքում հանդես է եկել «Գենկում», «Չելսիում» և «Ռեալում», ինչպես նաև երեք տարի վարձավճարով անցկացրել «Ատլետիկոյում»։




























































