Իկեր Կասիլյասն ու Սերխիո Ռամոսը վրդովվել են Իսպանիայի հավաքականի հրապարակումից. Ի պատիվ Սուրբ Վալենտինի օրվա՝ Իսպանիայի հավաքականի սոցիալական ցանցի էջը շնորհավորել է երկրպագուներին տոնի կապակցությամբ՝ հրապարակելով ազգային հավաքականի ֆուտբոլիստների լուսանկարները Աշխարհի գավաթի խաղարկությունում՝ 2010 թվականին Հարավային Աֆրիկայում Աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո:
Գրառման մեջ կան մի քանի լուսանկարներ այդ օրվանից։ Գրառումը դուր չի եկել Սերխիո Ռամոսին ու Իկեր Կասիլյասին, երկու ֆուտբոլիստներն էլ նկարներից ոչ մեկում չեն եղել։
«Հավանաբար մեզանից ոմանք այնտեղ չէին…»,- գրել է Ռամոսը՝ նշելով Կասիլյասի, Ֆերնանդո Տորեսի, Ժերար Պիկեի, Ժոան Կապդևիլայի, Սերխի Բուսկետսի և Դավիդ Սիլվայի անունները։
Կասիլյասն իր հերթին դիմել է ազգային հավաքականի պաշտոնական էջին. «Ես չգիտեմ, թե ով է այս «հանճարը», ով ղեկավարում է սոցիալական ցանցերը… Անկեղծ ասած, ինչ ծիծաղելի միջոց է ամեն ինչ փչացնել: «Շնորհավոր Վալենտինի օրը»:





























































