«Ինտերում» առայժմ չեն կողմնորոշվում արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի ապագայի հարցում, որն այս պահին վարձավճարով հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում.
«Կվերադառնա՞ Իկարդին: Չգիտեմ, մենք դեռ չենք քննարկել տրանսֆերային հարցերը: Հիմա գլխավորը առողջությունն է: Այս ամենի ավարտից հետո կմտածենք մնացածի մասին»,-ասել է ակումբի նախագահ Խավիեր Ձանետին:
Իկարդին ՊՍԺ-ում է 2019 թ-ից: Այս մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 20 խաղի՝ դառնալով 12 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: Իկարդիի պայմանագիրը միլանյան ակումբի հետ սահմանված է մինչև 2022 թ.: