2021 թվականին «Բարսելոնա» ակումբում կայանալու են նախագահական ընտրություններ։
El Chiringuito TV-ի տեղեկություններով՝ նախագահի ընտրություններում իր թեկնածությունն է ուզում առաջադրել Սանդրո Ռոսելը, որը 2010-ից 2014 թվականների ընթացքում ղեկավարել է թիմը։
Սանդրո Ռոսելի ժամանակաշրջանում «Բարսելոնան» նվաճել է Չեմպիոնների լիգայի մեկ գավաթ, Իսպանիայի չեմպիոնի երկու տիտղոս։ Նրա ղեկավարության ընթացքում կատալոնական ակումբին են միացել Նեյմարը, Սեսկ Ֆաբրեգասը, Ժորդի Ալբան և ուրիշներ։