«Բավարիայում» վարձակալական հիմունքներով հանդես եկող «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի գործակալ Կիա Ջուրաբչիանը խոսել է իր հաճախորդի ապագայի մասին։
«Գաղտնիք չէ, որ ես «Արսենալի» երկրպագու եմ։ Բայց ոչ մի առաջնահերթություն չունեմ կապված նրա հետ, թե ուր կտեղափոխվի խաղացողը։ Չեմ փորձում ինչ-որ մեկին որևէ ակումբի հետ կապել։
Անգլիայում Ֆիլիպեն Չեմպիոնների լիգայի խաղ է անցկացրել («Բավարիա»- «Չելսի»՝ 3-0)․ խաղից հետո երկար ենք խոսել այդ մասին։
ԱՊԼ-ն այն առաջնությունն է, որտեղ խաղալը նրան դուր էր գալիս։ Գուցե, նա ցանկանար վերադառնալ ու խաղալ այնտեղ։
Հարցն այն է, ինչպիսին կլինեն բոլոր ակումբների՝ այդ թվում և «Բարսելոնայի» ու Պրեմիեր լիգայի բոլոր ակումբների ֆինանսական պայմանները համաճարակի վերջում»,- Ջուրաբչիանի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսիի» հետ բանակցություններ են ընթանում բրազիլացուն ձեռք բերելու ուղղությամբ։