«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում տպավորիչ հնարքով գնդակն ուղարկում է արկղի մեջ։
Շվեդ հարձակվողը տեսանյութի նկարագրությունում գրել է․ «Պոլ Պոգբա՛, խաղն ավարտված է»։
Պոգբայի պատասխանը չի ուշացել։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը գրեթե նույն հնարքն է կատարել՝ գնդակն ուղարկելով բասկետբոլի մինի օղակի մեջ։
Պոգբան գրել է․ «Պատիվ էր մասնակցել մարտահրավերին ու հաղթել առյուծին։ Զլատան Իբրահիմովի՛չ, ա՜յ հիմա խաղն ավարտված է»։