«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է Անգլիայի գավաթի 32-րդ տուրի «Բրայթոնի» դեմ խաղում իր թիմի պարտության մասին, որի արդյունքում նրանք լքել են մրցաշարը։
«Անգլիայի գավաթից դուրս մնալը խայտառակություն է։ Առանց կասկածի։
Բայց մեկ դրական բան կա ընդգծելու՝ այժմ մենք կարող ենք կենտրոնանալ Պրեմիեր լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի վրա:
Հուսով եմ, որ մեր թիմը կարող է շարունակել իր ճանապարհը այնտեղ»,- Մարեսկիի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: