Մյունխենգլադբախի «Բորուսիայի» բրազիլացի կիսապաշտպան Ռաֆայելը կարող է հեռանալ գերմանական ակումբից, տեղեկացնում է Sport Bild-ը:
Ռաֆայելը արդեն 7-րդ մրցաշրջանն է անցկացնում «Բորուսիայի» կազմում և դեմ չէ երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ: Այդուհանդերձ, «Բորուսիան» չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել փորձառու բրազիլացուն:
Հավելենք, որ 35-ամյա բրազիլացին Բունդեսլիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 6 հանդիպում:
Այս տարիների ընթացքում Ռաֆայելը «Բորուսիայում» անցկացրել է 199 հանդիպում ու դարձել ՝ 71 գոլի և 35 գոլային փոխանցման հեղինակ: