The Telegraph-ի հաղորդմամբ, «Բարսելոնան» պլանավորում է Նելսոն Սեմեդուին փոխանակել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուի հետ:
Սեմեդուն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2017 թ-ից: Նրա պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ սահմանված է մինչև 2022 թ.-ի հունիս: Լա լիգայի դադարեցված առաջնությունում պորտուգալացին մասնակցել է 21 խաղի, իսկ Կանսելուն ԱՊԼ-ի այս առաջնությունում մասնակցել է 8 խաղի: 25-ամյա պաշտպանը 2015-2017 թթ-ին հանդես է եկել Թուրինի «Յուվենտուսի» կազմում: