«Ֆեյենորդի» հարձակվող Սանտյագո Խիմենեսը տեղափոխվում է «Միլան», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նիդեռլանդական ակումբը համաձայնվել է վաճառել 23-ամյա մեքսիկացու տրանսֆերը 35 միլիոն եվրոյով՝ ներառյալ բոնուսները։
Նշվում է, որ ֆուտբոլիստն այսօր կմեկնի Իտալիա:
Ընթացիկ մրցաշրջանում Խիմենեսն ակումբի կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։




























































