ՈւԵՖԱ-ն չի կրճատի Եվրո-2020-ն ընդունող քաղաքների թիվը: Այս մասին կազմակերպությունից հայտնել են Sky Sports-ին:
ՈւԵՖԱ-ն բանակցում է քաղաքների հետ, որպեսզի անփոփոխ թողնի խաղերի անցկացման մարզադաշտերը, սակայն մրցաշարի օրացույցը դեռ չի հաստատվել։
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը, որը նախատեսված էր անցկացնել այս տարվա հունիսի 12-ից հուլիսի 12-ը՝ Եվրոպայի 12 քաղաքներում, հետաձգվել է կորոնավիորւսի պանդեմիայի պատճառով: