«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելիի եղբայրը՝ Էնոկ Բարվուան, խոսել է ֆուտբոլիստի ելույթների մասին։
«Եթե Մարիոն իր հնարավորությունների 100 տոկոսով խաղար, նրան կանգնեցնել չէր լինի։ Դրա փոխարեն՝ նա ընդամենը 30 տոկոսով է խաղում։ Նա շատ զգայուն է, դրա համար էլ, եթե ինչ-որ բան այնպես չի լինում, հիասթափվում է ու իրենց ցույց չի տալիս։ Հեշտ չէ խաղալը, երբ քեզ վրա այդպիսի ճնշում կա։
Ես ու Մարիոն այնքան ուրախ էինք, երբ նա տեղափոխվեց «Բրեշիա»։ Նա երկու անգամ չմտածեց, միանգամից ընդունեց նրանց առաջարկն ու մերժեց մյուսներին։ Ցավոք, նա ինչ ասում կամ անում է, բացասական երանգով է ներկայացվում»,- Էնոկայի խոսքերն է փոխանցում Calciomercato.com-ը։
Բալոտելին «Բրեշիա» էր տեղափոխվել նախորդ տարվա ամռանը։ Ավելի վաղ 29-ամյա հարձակվողը հանդես է եկել «Ինտերի», «Մանչեսթեր Սիթիի», «Միլանի», «Լիվերպուլի», «Նիսի» ու «Մարսելի» կազմերում։