«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է ԱՊԼ-ի 22-րդ տուրի՝ «Իպսվիչի» դեմ խաղում տարած ջախջախիչ հաղթանակը։ Հանդիպումն ավարտվել է Գվարդիոլայի թիմի՝ 6:0 հաշվով հաղթանակով:
«Ամեն ինչ իսկապես լավ էր: Մենք շատ ագրեսիվ էինք և գնդակով ավելի արագ, ավելի խելամիտ էինք որոշումներ կայացնելիս: Այսօր ամենակարևորն արդյունքն է՝ հասկանալի պատճառներով, բայց նաև այն, որ հասկացանք, թե մենք ինչ ենք մեզնից ներկայացնում։
Մենք հասկացանք, որ կարող ենք մրցել և լինել թիմ, որը հաճույք է ստանում անել այն, ինչ մենք սիրում ենք: Հուսով եմ, որ խաղացողները դա կզգան: Վերջերս մենք շատ ենք խոսում այն մասին, թե մեզ ինչն է պակասում: Հատկապես շատ խաղացողների ենք կարոտել։
Ռուբենը (Դիաշ) թիմում շատ կարևոր է. Ֆիլը (Ֆոդեն) այստեղ չէր առաջին երկու-երեք ամիսներին: Երբ նա ամեն օր ժպտում է, ամեն խաղ նշանակում է երկու-երեք գոլ։ Անցած մրցաշրջանում Կևինը այնտեղ չէր, բայց հիմա նա խաղում է այնպիսի մակարդակի վրա, որտեղ մենք գիտենք, որ նա այն բացառիկ խաղացողն է, ինչպիսին Կևինն է: Քայլ առ քայլ, հուսով եմ, որ ավելի շատ խաղացողներ կկարողանան վերադառնալ, մենք կկարողանանք ավելի հետևողական լինել և ավելի հաճախ ցույց տալ նման արդյունքներ, քանի որ մինչ այժմ այս մրցաշրջանում մենք դա չենք արել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։