Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Բրայթոնն» արտագնա խաղում հաղթեց «Իպսվիչին» 2-0 հաշվով։
Հանդիպման առաջին գոլն իր ակտիվում գրանցեց ճապոնացի վինգեր Կաուրո Միտոման, իսկ հետո արդեն աչքի ընկավ ֆրանսիացի վինգերը՝ Ջորջինյո Ռուտերը։ Կաուրոն իր 14-րդ գոլը խփեց ԱՊԼ-ում և այդ ցուցանիշով հավասարվեց «Լեսթերի» նախկին հարձակվող Սինձի Օկազակիին․ նրանք ամենաարդյունավետ ճապոնացի ֆուտբոլիստներն են ԱՊԼ-ի պատմության մեջ։
Մրցաշարային աղյուսակը՝




























































