Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի 2023-2024 թթ. խաղարկության հանդիպումը տեղի կունենա փետրվարի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Միմյանց հետ կմրցեն Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկն» ու գավաթի խաղարկության հաղթող «Արարատ-Արմենիան»։