Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի գործակալ Էրքութ Սոգութը կարծիք է հայտնել ԱՊԼ-ում հանդես եկող ֆուտբոլիստների՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված աշխատավարձերի նվազեցման մասին խոսակցությունների վերաբերյալ։
«Ֆուտբոլիստներին խորհուրդ կտայի չհամաձայնել աշխատավարձերի նվազեցմանը, քանի որ հայտնի չէ՝ վաղն ինչ կլինի։ Ավարտին կհասցվի՞ մրցաշրջանը, կգործե՞ն ակումբների հովանավորչական պայմանագրերը։ Մենք կես տարուց շուտ չենք կարող իմանալ՝ դա ինչպես կազդի ակումբների վրա։
Կարծում եմ՝ վճարումները հետաձգելը վատ տարբերակ չէ, բայց նվազեցմանը համաձայնել պետք չէ, որովհետև ակումբները կարող են նույն գումարն աշխատել, ինչ նախորդ տարի։
Քաղաքագետները ֆուտբոլիստներին առաջարկում են իրենց լուման ներդնել, բայց այդ կերպ նրանք շեղում են ուշադրությունն իրենցից, քանի որ ի վիճակի չեն նույնիսկ բժիշկներին պաշտպանել։ Հեշտ է խաղացողներին ժլատ լինելու մեջ մեղադրելը, չնայած նրանցից շատերն իրենց փողերը բարեգործությանն են ուղղում»,- Սոգութի խոսքերն է փոխանցում The Sun-ը։