Ջեկ Գրիլիշը խփել է իր առաջին գոլը «Մանչեսթեր Սիթիի» կազմում ավելի քան մեկ տարվա դադարից հետո:
«Սիթիի» եզրային հարձակվողը Անգլիայի լիգայի գավաթի 3-րդ տուրի՝ «Սոլֆորդ Սիթիի» դեմ խաղի 49-րդ րոպեին անվրեպ է իրացրել 11-մետրանոցը: «Սոլֆորդ Սիթին» հանդես է գալիս Լիգա 2-ում՝ երկրի 4-րդ ուժեղագույն լիգայում:
Սա Գրիլիշի առաջին գոլն է ակումբի կազմում 2023 թվականի դեկտեմբերի 16-ից ի վեր։ Այդ ժամանակ նա Պրեմիեր լիգայի շրջանակում գրավել է «Քրիսթալ Փելասի» դարպասը (2:2):




























































