Լիգա 1-ի 17-րդ տուրում «Բրեստը» «Ֆրանսիս Լե Բլյո» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց Լիոնի «Օլիմպիկին»։
Էրիկ Ռուայի գլխավորած թիմի կազմում գոլ խփեցին Մահդի Կամարան և Լյուդովիկ Աժորկը։ Լիոնի թիմի կազմում գոլով աչքի ընկավ Ժորդան Վերետուն։
Այս խաղից հետո «Լիոնը» 28 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Բրեստը» 22 միավորով 10-րդ տեղում է։




























































