«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հաղորդել է, որ պայմանագրի երկարաձգման մասին առայժմ չի խոսել ակումբի ղեկավարության հետ։
«Հիմա ամենաքիչը մտածում եմ ապագայիս մասին։ Իրավիճակը, որում գտնվում է աշխարհը, ստիպում է մտածել՝ ինչպես ենք հետո ապրելու։ Դրա համար հիմա իմ բոլոր մտքերն այն մասին են, թե ինչպես ավարտին հասցնեմ ներկայիս պայմանագիրը։ Երբ ժամանակը գա, «Բարսելոնայի» հետ կքննարկենք իմ ապագան»,- Սուարեսի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Սուարեսը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2014 թվականի ամռանը «Լիվերպուլից»։ Տեղափոխության արժեքը կազմել էր 81,72 մլն եվրո։ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 17 խաղում 33-ամյա ֆուտբոլիստը դարձել է 11 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նրա՝ ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ։